Ֆիլիպինների նոր վարչակազմը չեզոք դիրք կգրավի ՌԴ-Ուկրաինա հակամարտությունում

304

Ֆիլիպինների հաջորդ վարչակազմը չեզոք դիրք կգրավի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։

Այդ մասին ուրաբթ օրը հայտարարել է հանրապետության՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնն ստանձնող Կլարիտա Կառլոսը։

Ըստ Կառլոսի՝  ինքն ընտված նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերին խորհուրդ չի տա միանալ զինված հակամարտության կապակցությամբ սահմանված պատժամիջոցներին։

«Մենք չեզոք դիրք կզբաղեցնենք։ Հենց դա ենք արել ամենսկզբից էլ, և մենք սերտ կապեր ունենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը կարող է մեզ ապահովել այնքան անհրաժեշտ նավթով ու գազով»,- ասել է նա։

Մայիսի 9-ին Ֆիլիպիններում ընտրություններ են կայացել։ Երկրի գործող նախագահ, 77-ամյա Ռոդրիգո Դուերտեն, որն, ըստ սահմանադրության, վերընտրվել չէր կարող, պաշտոնը կլքի հունիսի 30-ին, և նույնն օրն էլ կկայանա Մարկոս-կրտսերի պաշտոնակալության արարողությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀնդկաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Պակիստանին
Հաջորդ հոդվածըՄոհամեդ Սալահը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ