‘«Մոնակոն» Կրիշտիանու Ռոնալդուին գերշահավետ առաջարկ է արել’

828

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերշահավետ առաջարկ է ստացել «Մոնակոյից»:

Ընդամենը այս տարի Ֆրանսիայի բարձրագույն առաջնության ուղեգիր նվաճած, բայց հարուստ եւ ամբիցիոզ այս թիմը պատրաստ է Պորտուգալիայի հավաքականի 28-ամա ֆուտբոլիստին տարեկան 23 միլիոն եվրո վճարել. դա գրեթե կրկնակի գերազանցում է Ռոնալդուի աշխատավարձը «Ռեալում», հայտնում է Soymadridista.com-ը:

Բացի այդ, «Մոնակոն» համաձայն Ռոնալդուին տրամադրել նրա անվան հետ կապված բոլոր գործարքների եկամուտների 100 տոկոսը («Ռեալում» այն կազմում է 60 տոկոս):

Նշվում է, որ համաձայն նոր պայամանգրի, որը պետք է երկարաձգվի մինչեւ 2018թ., «Ռեալը» պատրաստ է պորտուգալացուն վճարել ոչ ավել, քան տարեկան 14 միլիոն եվրո եւ ավելացնել նա մասնաբաժինը կերպարի իրավունքների եկամուտներից մինչեւ 70 տոկոս:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Երկրում նորմալ աշխատելով մարդ չեն դառնում, դրա համար էլ արտագաղթում են’
Հաջորդ հոդվածը‘Ծառուկյանը Թամար Պողոսյանի ելույթի որոշ շեշտադրումների հետ համաձայն չէ ‘