‘Հրանտ Բագրատյան. Երկրում նորմալ աշխատելով մարդ չեն դառնում, դրա համար էլ արտագաղթում են’

1174

Երկրում ապրելու, նորմալ աշխատելով մարդ դառնալու շանս չկա, դրա համար էլ մարդիկ արտագաղթում են: Ազգային ժողովում Կենտրոնական բանկի ներկայացրած 2013թ. դրամա-վարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց նաեւ, որ ներկայացվող ցուցանիշները՝ տնտեսության աճի, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, խիստ ուռճացված են: Բագրատյանը նշեց նաեւոր  գնաճը եւ եկամուտների աճը համամասնակաան չեն:  

«Գները բարձրանում են 10 տոկոսով, թոշակները՝ 5 տոկոսով, բա այդ մարդը ո՞նց երկրից չգնա»,- հայտարարեց պատգամավորը։

Նա առաջարկեց դրամավարկային խորհուրդ ստեղծել, առաջարկին միացավ նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Վերջինիս կարծիքով՝ ավելորդ գործառույթները պետք է հանել ԿԲ լիազորությունների տիրույթից։

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳ նախարարությունը Վատիկանին հորդորում է Ցեղասպանության հարցում «անկողմնակալ լինել»’
Հաջորդ հոդվածը‘«Մոնակոն» Կրիշտիանու Ռոնալդուին գերշահավետ առաջարկ է արել’