‘Մոուրինյո. Ռոնալդուն դժգոհ է, որ ոչ թե իրեն, այլ Ինյեստային են ճանաչել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ’

697

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ հասկանում է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հոգեվիճակը, որի մասին վերջին ժամանակներս շատ էր խոսվում, հաղորդում է AS-ը: Հիշեցնենք, որ Ռոնալդուն հայտարարել էր, թե «Արքայական ակումբում» իրեն երջանիկ չի զգում եւ նրա նախագահ Ֆլորենտինո Պերեսից նույնիսկ ակումբը լքելու թույլատվություն էր խնդրել:

«Ես հստակ չէմ կարող նրա ապրումների պատճառները նշել, բայց Կրիշտիանուն հիանալի ֆուտբոլիստ է եւ գերազանց մրցաշրջան անցկացրեց:

Անդրես Ինյեստան՝ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, դրանում ոչ մի կասկած: Բայց նա միայն Եվրոպայի առաջնությունում հաջող խաղաց: Մինչդեռ այդ մրցաշարը ընդամենը երեք շաբաթ է տեւում: Նույնը կարող եմ ասել նաեւ Իկեր Կասիլյասի համար. նա նույնպես հաջող խաղաց Եվրո-2012-ում, բայց դա կարճաժամկետ մրցաշար է: Դրա համար ենթադրում եմ, որ Ռոնալդուն դժգոհ է նրանից, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեցին ոչ թե իրեն, այլ Ինյեստային»,- ասել է Մոուրինյոն:

 

Նախորդ հոդվածը‘Ֆլորիդայում անձրևի պատճառով 47 մեքենա է բախվել իրար ‘
Հաջորդ հոդվածը‘ Կուբացի ընդդիմադիր բլոգերին ազատ են արձակել ‘