‘Մոսկվայի դատարանը դերասան Բեզռուկովի հայցով News Media-ից բռնագանձել է 220 հազար ռուբլի ‘

1056

Մոսկվայի Սավելովյան դատարանը բավարարել է դերասան Սերգեյ Բեզռուկովի՝ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ հայցը News Media հոլդինգի դեմ՝ վերջինից բռնագանձելով 220 հազար ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում :

Դերասանն ավելի վաղ հայցով դիմել էր News Media հոլդինգի կազմի մեջ մտնող «Жизнь» և «Твой день» թերթերի դեմ:

 Գործի նյութերով՝ Բեզռուկովը փոխհատուցում է պահանջել իր ընտանեկան լուսանկարներն օգտագործելու և արատավորող տեղեկություններ տարածելու համար:

 Նախապես հայցով պահանջվում էր 6 մլն ռուբլու փոխհատուցում, սակայն դատարանն իր որոշմամբ այդ գումարն իջեցրել է 220 հազար ռուբլու: Կողմերը կարող են բողոքարկել Սավելովյան դատարանի որոշումը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Ուկրաինային ապակենտրոնացման կոչ է անում’
Հաջորդ հոդվածը‘«Կատէկավիա» ավիաընկերությունը մեկնաբանել է «սառած» ինքնաթիռի միջադեպը’