‘Մոսկվայի «Դինամո». Մինչեւ Մովսիսյանը մենք այլ խնդիրներ ունենք’

707

Մոսկվայի «Դինամոյի» ղեկավարներից մեկը հերքել է այն տեղեկությունները, որ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Դինամո»:

«Մովսիսյանն, անկասկած, լավ հարձակվող է, սակայն ներկա պահին մենք ոչ մի ֆուտբոլիստի հետ բանակցություններ չենք վարում: «Դինամոյի» առջեւ այժմ այլ խնդիր է դրված. թեթեւացնել աշխատավարձերի ֆոնդը: Մենք պայմանագիր ունենք երեսուն խաղացողի հետ: Եվրոգավաթների մրցաշարերին չմասնակցող ակումբի համար դա շատ է:

Այնպես որ, մինչեւ որեւէ մեկին գնելը պետք է հասկանանք, թե եղածների հետ ինչպես վարվել, թե ով է ավելորդ: «Դինամոյի» հնարավոր նորեկների թեման հրատապ կդառնա ոչ շուտ, քան մեկ ամիս անց»,- դինամոյական ղեկավարի խոսքն է մեջբերում Bobsoccer.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Գրիգորյան. Եթե հանրապետականները խելքները գլուխները չհավաքեն, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվելու ‘
Հաջորդ հոդվածը‘Փակ փողոցների ցանկը ենթարկվել է որոշակի փոփոխության ‘