ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքն անվանվել է «ԴԺՀ հրապարակ»

513

Մոսկվայի իշխանությունները ԱՄՆ դեսպանատան հարակից անանուն տարածքին շնորհել են «Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրապարակ» անունը, ասվում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ստորագրությունը կրող որոշման մեջ։

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նոր հասցե ունի․ այժմ դիվանագիտական ներկայացուցչության հասցեն է՝ Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա, Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրապարակ, տուն 1։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱմեն ներքաղաքական սկանդալից հետո զանգահարում է Զելենսկուն
Հաջորդ հոդվածըԻլոն Մասքի տրանսգենդեր դուստրը խզում է կապը հոր հետ