‘Մոսկվայում անցկացված 228 միջոցառումների ընթացքում գրանցվել է քաղաքական դրդապատճառներով կատարված 5 169 ձերբակալություն ‘

606

Ռուսաստանի անկախ իրավապաշտպանական OVD INFO մեդիա-նախագիծը 2011 թ. դեկտեմբերից զբաղվում է քաղաքական ձերբակալությունների մոնիթորինգով:

Այսօր իրավապաշտպան նախագիծը ներկայացրել է «Մարդն ավտոզակից. Քաղաքական ձերբակալությունները Մոսկվայում» (aвтозак -aвтомобиль для перевозки заключённых)  զեկույցը, որում ամփոփվում են անցյալ տարվա «բողոքավոր» ակտիվության ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2011 թ. վերջից մինչև 2012 թ. վերջը Մոսկվայում  անցկացված 228 միջոցառումների ընթացքում գրանցվել է քաղաքական դրդապատճառներով  կատարված 5 169 ձերբակալություն ( ընդ որում՝ դրանցից 1 312-ը կատարվել է 2011 թ. դեկտեմբերին, 3 857-ը՝ 2012-ին): OVD INFO-ի մոնիթորինգի ենթարկված բոլոր միջոցառումները, բացառությամբ 2012 թ. մայիսի 6-ին ոստիկանության հետ բախումներով ավարտված «Միլիոնների երթի», ընդգծված խաղաղ բնույթ են կրել: Ձերբակալվածների ճնշող մեծամասնությանը մեղադրանքներ են ներկայացվել հիմնականում  ՌԴ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի երկու՝ 20.2 և 19.3 հոդվածներով՝ հանրահավաքի անցկացման կանոնների խախտում և դիմադրություն ոստիկանության աշխատակիցներին:  Դատարանում  դատը շահել կամ արդարության հասնել չի հաջողվել գրեթե ոչ մեկին. մեկը մյուսից պատճենված վարչական դատավճիռներն անփոփոխ են մնացել 92,6 տոկոս դեպքերում, և գործերի ընդամենը 1,1 տոկոսն է վերադարձվել վերաքննության, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Վթարի է ենթարկվել ոչ սթափ վիճակում գտնվող Իրանի քաղաքացին (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ժողովուրդն այսօր գտնվում է հիասթափության և ապստամբության արանքում’