‘
Այսօր Մոսկվայում չորս ավտոմեքենաների բախման հետեւանքով յոթ մարդ զոհվել, երեքը՝ վիրավորվել են: Ռուսաստանյան ԱԻՆ տվյալներով, բոլոր զոհերը անչափահասներ են՝ երեք պատանի եւ չորս աղջիկ: Ըստ РИА-Новости-ի, ավտոմեքենաներից մեկը, կորցնելով կառավարումը, բախվել է ավտոկանգառին: Նախնական վարկածով վթարի մեղավորը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարբած է եղել:
‘