‘Մոսկվայում հայտնաբերվել է հայտնի դերասան Անդրեյ Պանինի դին’

853

Հայտնի ռուս դերասան Անդրեյ Պանինի դին՝ գլխի շրջանում վնասվածքով, հայտնաբերվել է Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող նրա բնակարանում, հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

Դեպքի վայրում աշխատող հետաքնչական խումբը փորձում է  պարզել կատարվածի հանգամանքները: Դերասանի դին հայտնաբերել է նրա ծանոթներից մեկը, որը 4 օր շարունակ չի կարողացել կապվել Պանինի հետ:

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Անդրեյ Պանինը 50 տարեկան էր: Նա Մոսկվայի՝ Չեխովի անվան МХАТ թատրոնի դերասաններից էր:  Պանինը հայտնի է դարձել «Բրիգադա» և  «Կամենսկայա»  հեռուստասելիալներում, ինչպես նաև «Մայրիկ» և «Մայրիկ, մի տրտնջա» ֆիլմերում իր կատարած դերերի շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Նշանակվել են Հայաստանի երիտասարդական հավաքականների մարզիչները’