‘
Մոսկվայում գտնվող մանկական հոգենյարդաբանական կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտնում է Interfax-ը: Հրդեհի մակերեսը 2 քառակուսի մետր է կազմել, կրակը կարճ ժամանակ անց հնարավոր է եղել մարել, սակայն թանձր ծխի պատճառով ստացիոնար բուժում ստացող հիվանդները տարհանվել են: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
ԱԻՆ մոսկովյան վարչությունում հայտնել են, որ հրդեհը տեղի է ունեցել եռահարկ շենքի առաջին հարկում, որն այս պահին վերանորոգման մեջ է գտնվում:
‘