Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ի հետ զրույցում խոսել է Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում խաղալու որոշման մասին:
«Ի՞նչ կարող ենք ասել, եթե նա խաղում է Ռուսաստանի հավաքականում… Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում: Բայց սա նրա ընտրությունն է, հաջողություն նրան ապագայում»,- ասել է Մովսիսյանը:
Յուրան խոսել է նաև Հայաստանի հավաքականի հնարավոր նորեկների մասին:
«Ֆեդերացիան միշտ խաղացողներ է փնտրում: Բոլոր խաղացողների հետ կապի մեջ են՝ թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում։ Նրանք խաղացողներ են փնտրում ամբողջ աշխարհում, ցանկանում են օգնել յուրաքանչյուր խաղացողի։
Բայց սա յուրաքանչյուր ֆուտբոլիստի ընտրությունն է, մենք չենք կարող ստիպել ինչ որ մեկին, որ խաղա Հայաստանի հավաքականում,- ասել է նախկին հարձակվողը։