‘Մովսիսյանը կդառնա «Սպարտակի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը’

753

Ռուսական Известия պարբերականը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող արդեն տեղափոխվել է «Սպարտակ» եւ այնտեղ նրա տարեկան աշխատավարձը կկկազմի 2,4 միլիոն եվրո, ինչը նշանակում է, որ Մովսիսյանը կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Միայն «Սպարտակի» բրազիլացի լեգեոներ Վելիտոնի աշխատավարձն է ավելի բարձր՝ 2,5 միլիոն եվրո:  

Մովսիսյանն արդեն համաձայնեցրել է մոսկովյան ակումբ տեղափոխվելու բոլոր պայմանները, իսկ տրանսֆերը իրավաբանորեն կձեւակերպվի եւ Ռուսաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում կգրանցվի մոտ ժամանակներս:

Չնայած եվրոպական եւ ռուսական ֆուտբոլում տրանսֆերային պատուհանը բացվում է միայն հունվարի 27-ին, Մովսիսյանը իր նոր թիմին կարող է միանալ մոտակա օրերին:

Նախորդ հոդվածը‘Ռուս պաշտոնյան սպառնում է պատասխանատվության կանչել «աշխարհի վերջի» մասին լուրեր տարածողներին ‘
Հաջորդ հոդվածը‘Օլանդը Ելիսեյան պալատում ընդունում է հնդկացի մեծ առաջնորդին (Ֆոտոշարք) ‘