‘Մովսիսյանի գործակալ. «Յուրայով հետաքրքրված էին նաեւ «Էվերթոնը» եւ «Սթոք Սիթին»’

593

Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը պատմել է, թե ինչպես է ֆուտբոլիստը տեղափոխվել մոսկովյան ակումբ:

«Մոտավորապես երկու ամիս առաջ սկսվեցին բանակցությունները: Մեր եւ «Սպարտակի» միջեւ բանակցությունները ընթանում էին աշխատանքային ռեժիմով, շփման ընթացքում ոչ մի խնդիր, դժվարություններ չեն եղել:

Պարզ ասեմ. Մովսիսյանի հանդեպ պահանջարկը մեծ է: Շատ ակումբներ են դիմել «Կրասնոդարին», ամենաակտիվը «Սպարտակն» էր, որի մրցակիցների մեջ կային նաեւ անգլիական Պրեմիեր-լիգայի ակումբներ` «Էվերթոնն» ու «Սթոք Սիթին»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ԲԿՄԱ-ն էլ էր հետաքրքրվում Մովսիսյանով, ապա դա թողնում եմ առանց մեկնաբանության»,- գործակալի խոսքն է մեջբերում Газета.Ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանը դատապարտել է ԱՄՆ-ին՝ միջուկային փորձարկում անցկացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը «վճռականորեն մասնակցելու է ընտրություններին»’