‘Մոտ ապագայում ռուս-վրացական բիզնես համաժողով է սպասվում’

707

Ռուս-վրացական տնտեսական համագործակցությունը պետք է վերականգնվի առանց որևէ քաղաքական փոխզիջման: Այս մասին լրագրողներին հայտնել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի վրաց պատվիրակ Գիորգի Կվիրիկաշվիլին, տեղեկացնում է Georgia News լրատվական կայքը:

Կվիրիկաշվիլիի խոսքերով՝ Վրաստանը պետք է վերականգնի ռուսական ընկերությունների հետ տնտեսական հարաբերությունները, գոնե այն պատճառով, որ դա մեծ հնարավորություններ է բացում երկրի տնտեսության առջև:

«Դա անհրաժեշտ է նրա համար, որ մեր երկրում ավելի շատ մարդ աշխատանքի տեղավորվի: Նախատեսվում են մի շարք հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում՝ ռուսաստանյան ընկերությունների հետ»,- շեշտել է վրացի պատվիրակը և հավելել, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում ռուս-վրացական բիզնես ֆորում կկայանա:

Նախորդ հոդվածը‘101-ամյա բրիտանացի վազորդը ավարտում է իր մարզական կարիերան’
Հաջորդ հոդվածը‘Մալիի իսլամիստական խմբավորումներից մեկը պատրաստ է բանակցել կառավարական ուժերի հետ’