‘101-ամյա բրիտանացի վազորդը ավարտում է իր մարզական կարիերան’

687

Հնդկական ծագմամբ բրիտանացի մարաթոնյան վազորդ,  101-ամյա Ֆաուջա Սինգղը  հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել իր մարզական կարիերան: Վազորդը պատրաստվում է վերջին անգամ մասնակցել փետրվարին Հոնգկոնգում կայանալիք մրցությանը և հեռանալ սպորտից, հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:

Տարբեր մակարդակի մրցույթներում Սինգղի գրանցած հաջողությունները կասկածի առիթ չեն թողնում: Նախորդ տարի, 100 տարեկան հասակում, Լոնդոնի ավանդական վազքի մրցույթի ժամանակ նա մարաթոնյան տարածությունը հաղթահարել է 7 ժամ 49 րոպեում, ինչը բավականին լավ արդյունք է նման տարիքի մարդու համար:

Այնուամենայնիվ, մարզիկին չեն գրանցում Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նա ծննդյան վկայական չունի: Ինքը Սինգղը պարզաբանել է, որ 1911թ.  Հնդկաստանում նման փաստաթուղթ չէր տրվում, և հանձնաժողովին առաջարկել է առաջնորդվել իր անձնագրով, սակայն Գինեսի գրքի ներկայացուցիչները միայն անձնագրի առկայությունը բավարար չեն համարել ռեկորդն արձանագրելու համար:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանի Նոր Ուխտը’
Հաջորդ հոդվածը‘Մոտ ապագայում ռուս-վրացական բիզնես համաժողով է սպասվում’