‘Մուգաբեն, կնոջ հետ միասին, տեղափոխվում է ապրելու գյուղական ծայրագավառում’

3224

Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն, որ 37 տարի իշխելուց հետո վերջերս հրաժարական տվեց, վերջնականապես կհեռանա քաղաքական կյանքից և բնակություն կհաստատի երկրի հյուսիս-արևմուտքում  գտնվող Զվիմբա գավառի իր ագարակում, հաղորդել է The Zimbabwean-ը:

Մուգաբեի զարմիկը լրագրողներին հայտնել է, որ իր հորեղբայրը պաշտոնաթողությունից հետո շատ լավ տրամադրություն ունի և անհամբերությամբ սպասում է, թե երբ է սկսվելու իր նոր կյանքը՝ որպես ֆերմեր: Լրատվամիջոցները նշում են, որ 93-ամյա նախկին նախագահի կինը՝ Գրեյսը, նրա կողքին է և մտադիր է շարունակել աշխատել իր մտահղացած նախագծի՝ ամուսնու անվան համալսարանի շինարարության ուղղությամբ: 

Մինչդեռ Զվիմբա գավառում տեղացիները նշում են, որ վերջերս հաճախակիացել են կոկորդիլոսների ագրեսիվ հարձակումները մարդկանց վրա: Մուգաբեի կալվածքի շրջակայքում նույնպես դրանք բազմացել են, այնպես որ նախկին նախագահը պետք է զգույշ լինի՝ նման վտանգավոր հարևանների առկայության պարագայում:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հարաբերություն՝ դերի դիմաց, ապա սեքս ստրկության մեղադրանք ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Անարդարությունը նման է քաղցկեղի’