‘«Մուսուլման եղբայրները» դատարանում կբողոքարկի իր «ահաբեկչական կարգավիճակը»’

681

«Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները մտադիր են դատական կարգով բողոքարկել իրենց կազմակերպությանը ահաբեկչական կարգավիճակ տալու որոշումը:

Նախօրեին եգիպտական կառավարությունը պաշտոնապես «Եղբայրներին» հայտարարեց ահաբելիչներ: Այժմ շարժման գաղափարների քարոզը կամ նրան տրամադրված ցանկացած օգնություն կդիտարկվի  հակաահաբեկչական օրենսդրության շրջանակներում: «Մուսուլման եղբայրներին» կարգելվի ցույցեր անցկացնել, որոնք չեն դադարում նախագահ Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից ի վեր:

Էլ-Մանսուր քաղաքի ոստիկանության շենքի մոտ որոտացած պայթյունի համար, որի զոհ է դարձել 17 մարդ, կառավարությունը մեղավոր է համարում «Մուսուլման եղբայրներին», թեպետ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական «Անսար Բեյթ ալ-Մակդիս» խմբավորումը: Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել, հաղորդում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Մաո Ցզեդունը՝ Չինաստանի խամրող խորհրդանիշ’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչը պահանջում է պատժել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տեքստը պատրաստողներին’