‘Մուրադ Գրիգորյան. Ընտրություններն ամփոփելու համար դեռ վաղ է’

643

Ընտրություններն ամփոփելու համար դեռ վաղ է, որովհետև ինֆորմացիա հավաքելու, ամբողջացնելու խնդիր ունենք: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրին և հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրված Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանը:

«Մենք ունենք առայժմ միայն թվերը, իսկ ինձ թվերից ոչ պակաս հետաքրքրում է նաև ամբողջական ինֆորմացիան: Այսօր ամբողջ օրվա ընթացքում ես առանձին-առանձին զրուցելու եմ իմ վստահված անձանց հետ, հանձնաժողովի անդամների հետ, ակտիվիստների ունեցած ինֆորմացիան եմ ի մի բերելու: Այնպես որ՝ բավական աշխատելու խնդիր ունենք»,- ասաց Գրիգորյանը:  

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ Մուրադ Գրիգորյանը հավաքել է ընտրողների 3 237 ձայները, իսկ Արման Սահակյանը, որին սատարում է Հանրապետական կուսակցությունը, հավաքել է 13 337 ձայն:

Նախորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերես. Թող Ռոնալդուի համար վճարեն այնքան, որ կարողանանք գնել Մեսիին’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ պատվիրակությունը կմեկնի Բրյուսել’