‘Մրցաշարը ընդհատվել է երկրպագուներից մեկի՝ Քրիստոսին նման լինելու պատճառով. Տեսանյութ’

811

Արտառոց դեպք է գրանցվել բրիտանական Մայնհեդ քաղաքում անցկացվող դարթսի մրցաշարի ընթացքում, երբ մրցումները ստիպված են եղել ընդհատել այն պատճառով, որ երկրպագուներից մեկը խիստ նման է եղել Հիսուս Քրիստոսին:

33-ամյա Նաթան Գրինդալը 4,5 հազար հանդիսականների հետ միասին հետեւելիս է եղել մրցաշարի ընթացքին, երբ երկրպագուներից մեկը ուշադրություն է դարձրել, որ նա բավական նման է Քրիստոսին եւ սկսել է վանկարկել «Քրիստո՛ս, Քրիստո՛ս»: Աստիճանաբար այդ վանկարկումներին միացել է երկրպագուների բազմահազարանոց բանակը, եւ աղմուկի պատճառով եզրափակիչ խաղն ընդհատվել է:  

Մարզադահլիճի անվտանգության ծառայությունը ստիպված է եղել Նաթանին դուրս բերել տարածքից: Հեռանալիս երկրպագուները երգել են «Կանգնիր, եթե սիրում ես Հիսուսին» երգը:

Անվտանգության աշխատակիցները Նաթանին ուղեկցել են մոտակա բար, գարեջուր հյուրասիրել եւ խնդրել եզրափակիչը դիտել հեռուստացույցով:

«Այդ ամենը շատ տարօրինակ էր եւ տհաճ: Իրականում ես շատ հիասթափված եմ: Կարծում եմ, որ աղմուկը քիչ կլիներ, եթե անվտանգության աշխատակցները այդքան հապճեպ ինձ դահլիճից դուրս չբերեին»,- Նաթանի խոսքն է մեջբերում Daily Mirror-ը:

Նախորդ հոդվածը‘Գավառագետը դարձել է աղբավայր ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի ԱԳ նախարարը մեղադրվում է վստահության չարաշահման մեջ ‘