‘Մրցապայքար Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար. «ՉԻ»’

880

«Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին։ «ՉԻ» տեղեկություններով Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը՝ հայտնի Նովոն։

Թերթը հիշեցնում է, որ վերոնշյալ թեկնածուները ամուր հենարաններ ունեն հայաստանյան էլիտայում։ Ռուբեն Խլղաթյանի խնամին` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին Աժ` պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է` Նեմեց Ռուբոն։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին սատարում է հարազատ հայրը՝ Աժ` գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Իսկ Նահապետ Գևորգյանի հաղթաթուղթը համարվում է վերջին տասնամյակում տեղի ունեցած համապետական ընտրություններում տարաբնույթ ընտրակեղծիքներով ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցելը։

Թե «հայտ» ներկայացրածներից ում նախապատվություն կտա Սերժ Սարգսյանը հիմա՝ դժվար է ասել։ Մանավանդ որ տարին նոր է մեկնարկել ու կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ չպետք է բացառել քաղաքական արենայում նոր դեմքերի ու դիրքորոշումների ի հայտ գալը։ Ասել է թե՝ մարզպետարաներն ու իրենց տանիքները դեռ ռուսամետության փորձաքննություն պետք է անցնեն։ Բայցևայնպես, մարզպետի ընտրության հարցը, ինչպես նաև կարևոր նշանակության այլ հարցեր, Սերժ Սարգսյանի մենաշնորհն են. թե ում կտա նա նախապատվությունը արդեն ճաշակի հարց է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը’15 օր հետո ջոկի՞ք, արա. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘ФСБ–ն տեղեկություն չի հայտնում Հայաստանի և Թուրքիայի սահմանապահների հանդիպման մասին. «ՀԺ»’