Մ-20 ԱԱ․ Հայաստանի 3 շախմատիստներն էլ հաղթել են 6-րդ տուրում

270

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը սեւերով պարտության մատնեց ֆրանսիացի Բենժամեն Դեֆրոմոնտին եւ 4,5 միավորով բաժանում է 7-20-րդ տեղերը։ 6 առաջատարներն ունեն 5-ական միավոր։

Կանանց առաջնությունում Մարիամ Մկրտչյանը սպիտակ ֆիգուրներով հաղթեց չինացի Միաոյի Լուին եւ բաժանում է 2-4-րդ տեղերը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ասյա Եդիգարյանը սպիտակներով առավելության է հասել Պանամայի ներկայացուցիչ Էշլի Ալեքսանդրա Կաստիլյո Բեյտիայի նկատմամբ եւ 3,5 միավորով բաժանում է 25-32-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարն ամերիկացի Կարիսա Յիպն է՝ 5,5 միավոր։

Առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Գատուզոն գլխավորեց «Մարսելը»
Հաջորդ հոդվածըՋոկովիչը շնորհավորել է Խաչանովին