‘Մ-21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը՝ հունվարի 31-ին’

537

Հունվարի 31-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, տեղի կունենա մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2013-2015 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որը կսկսվի Երևանի ժամանակով 12:00-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նիոնում կներկայացնի ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը:

Վիճակահանության արդյունքում ՈՒԵՖԱ-ի անդամ 52 երկրների հավաքականները կբաժանվեն 10 խմբերի: Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկված է երրորդ զամբյուղում: Ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպումների ժամկետները կհաստատվեն մինչև փետրվարի 7-ը: Ավելացնենք, որ եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Չեխիայում, իսկ մրցաշարն ընդունելու թեկնածու-քաղաքներն են Պրագան, Օլոմոուցը և Ուհերսկե Հրադիցեն, հայտնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահը խոսել է երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին’
Հաջորդ հոդվածը‘Եւս մեկ կազմակերպություն միացավ ի պաշտպանություն քաղհալածյալների հայտարարությանը ‘