‘Յուրա Մովսիսյան. Մխիթարյանը վերածվում է համաշխարհային աստղի’

611

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ծավալուն հարցազրույց է տվել RBC Daily-ին։

Դուք մի շարք առաջարկներ եք ունեցել, որոնց թվում եղել է նաև «Էվերտոնը»։ Ինչո՞ւ ընտրեցիք «Սպարտակը»։

-Գիտեք, այժմ ինձ համար կարևոր չեն այն ակումբները, որոնք ժամանակին հետաքրքրվել են իմ ծառայություններով։ Ես որոշեցի տեղափոխվել «Սպարտակ» այն պարզ պատճառով, որ այդ ակումբը մշտապես եղել է Ռուսաստանում լավագույնը։

Դուք բնակվել եք ԱՄՆ-ում 12 տարեկանից և կարող էիք հանդես գալ այդ երկրի ազգային հավաքականում, սակայն որոշեցիք խաղալ Հայաստանի հավաքականում։ Ինչո՞ւ։

— Որովհետև ես հայ եմ։ Ազգային հավաքականում հնարավոր է խաղալ միմիայն սրտով, դու պետք է խաղաս մարդկանց համար, հայրենիքի համար։ Այո, ես մեծացել եմ ԱՄՆ-ում և կարող էի հանդես գալ այդ երկրի հավաքկանում, սակայն իմ սիրտը պատկանում է Հայաստանին և ես միշտ երազել եմ խաղալ իմ հայրենի երկիրը ներկայացնող հավաքականում։

Ի՞նչ եք կարծում, Հայաստանի հավաքականն այժմ ուժե՞ղ խաղ է ցուցադրում։

— Գիտեք, մեր թիմը բավական երևիտասարդ է, և շատ են այն ֆուտբոլիստները, ովքեր ֆանտաստիկ են խաղում։ Կարծում եմ, որ մեզ կհաջողվի հեռուն գնալ։

Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում «Շախտյորում»։ Դուք նրա հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք։

— Ես և Հենիրխը լավ ընկերներ ենք։ Մենք շատ ենք շփվում, նամակներով փոխանակվում։ Դուք իրավացի եք, Հենրիխը հրաշալի ֆուտբոլիստ է, և հենց հիմա մեր աչքերի առջև նա վերածվում է համաշխարհային աստղի։ Ես նույնիսկ կասեի, որ նա ամենապրոֆեսիոնալն է այն բոլոր ֆուտբոլիստներից, ում ես երբևէ հանդիպել եմ։ Նրա մոտեցումը աշխատանքին, նրա ինքնանվիրումն իսկապես իր հարստությունն են։ Եվ այս բոլոր որակներով հանդերձ, նա սովորական տղա է։

SportArmenia.com

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուսամա բեն Լադենի անունը հանել է «սև ցուցակից»’
Հաջորդ հոդվածը‘Չարի վերջի Գալուստը. Մամուլ’