‘Յուրգեն Կլինսման. Գվարդիոլայի համար սա մեծ մարտահրավեր է’

613

ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը իր կարծիքն է հայտնել Խոսեպ Գվարդիոլային «Բավարիայի» գլխավոր մարզիչ նշանակելու առթիվ: Հիշեցնենք, որ Կլինսմանը ժամանակին նույնպես մարզել է մյունխենյան ակումբը:

«Ես կարծում եմ, որ նրա վերադարձը հիանալի նորություն է: Սա հետաքրքիր իրավիճակ է եւ ակումբի, եւ մարզիչի համար:

Գվարդիոլայի համար «Բավարիան» մարզելը հիանալի հնարավորություն է: Դա մեծ մարտահրավեր է: Նա դեռ երիտասարդ մարզիչ է, եւ ես նրանց լավագույնն եմ մաղթում:

Յուրաքանչյուր ակումբ ինչ-որ բանով տարբերվում է: Մարզիչին հարկավոր է իր շուրջ լավ մթնոլորտ ստեղծել: Պեպը կհարմարվի «Բավարիային»:

Հետաքրքիր կլինի հետեւել, թե ինչպես նա կկարողանա ամեն ինչ կարգավորել, իրագործել իր գաղափարները, որովհետեւ դա «Բավարիան» է` «Բարսելոնայից» լրիվ տարբերվող այլ ակումբ»,- Կլինսմանի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ցուցադրվել են Հիտլերի բունկերի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Գյումրու քաղաքապետն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներին’