‘Գյումրու քաղաքապետն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներին’

791

Երեկ՝ հունվարի 17 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց փետրվարի 18 ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Շիրակի մարզում երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներ Իռենա Ֆելմանին (Գերմանիա) և Փեթր Փրեցլիկին (Չեխիա):
Ողջունելով դիտորդներին՝ Սամվել Բալասանյանը կարևորեց խմբի առաքելությունը և վստահեցրեց, որ իր լիազորութունների շրջանակներում կաջակցի վերջիններիս առջև դրված խնդիրների իրականացմանը:

Դիտորդները շնորհակալություն հայտնեցին Գյումրու քաղաքապետից ընդունելության համար և հակիրճ ներկայացրին իրենց առաքելության նպատակները: Վերջիններս Գյումրու քաղաքապետին ուղղեցին ընտրական օրենսգրքի և Գյումրիում կազմակերպվող ընտրական գործընթացին առնչվող մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Դիտորդները տեղեկացրին նաև, որ ընտրություններից կարճ ժամանակահատված առաջ ժամանելու են նաև կարճաժամկետ դիտարկում իրականացնող առաքելության անդամներ:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլինսման. Գվարդիոլայի համար սա մեծ մարտահրավեր է’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյան. Շտեմարանը քննական ճիշտ եղանակ է’