Յուրգեն Կլոպ․ Գերմանիայի հավաքականի մարզիչի պաշտոնում լինելը մեծ պատիվ է

347

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Գերմանիայի հավաքականը գլխավորելու հավանականության մասին։

«Գերմանիայի հավաքականի մարզիչի պաշտոնում լինելը մեծ պատիվ է, ոչ մի կասկած չունեմ այդ հարցում, բայց ինձ խանգարում է հավատարմությունս։ Ես հիմա չեմ կարող լքել «Լիվերպուլը» եւ ասել, որ կարճ ժամանակով գլխավորելու եմ Գերմանիայի հավաքականը։ Դա այդպես չի աշխատում։ Կարճատեւ աշխատանքի առաջարկ չի էլ եղել։

Եթե գա ժամանակը, երբ հավաքականը գլխավորելու տարբերակ լինի, ես պետք է հասանելի լինեմ, իսկ հիմա այդպես չէ։ Ես պատասխանատվություն եմ կրում ակումբի առջեւ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

56-ամյա մասնագետի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Նախորդ հոդվածը«Մարսելը» 2 տարվա պայմանագիր կնքեց Օբամեյանգի հետ
Հաջորդ հոդվածը«Ինտերը» հաղթել է 10-0 հաշվով. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ