Շարունակում է զբաղվել միջուկային անվտանգության հարցերով

550

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ  պետության ղեկավարի պաշտոնը լքելուց հետո էլ շարունակում է զբաղվել գլոբալ միջուկային անվտանգության հարցերով։

«Իմ պաշտոնաթողությունից հետո ինձ հետ կապվել են շատ պետությունների առաջնորդներ, որոնց հետ ես աշխատել եմ, և հրավիրել են այցելել իրենց երկիր։ Ես նրանց բոլորին շնորհակալ եմ։ Նրանցից ոմանց հետ կապ եմ պահպանում։ Եվրասիական տնտեսական միությունը, Թյուրքական պետությունների կազմակերպությունը, որոնք ստեղծվել են իմ անմիջական մասնակցությամբ, ինձ ընտրել են այդ կազմակերպությունների պատվավոր նախագահի պաշտոնում»,- ասել է Նազարբաևը հարցազրույցում։

Նազարբաևը նշել է, որ իր ֆոնդի աշխատանքը նույնպես ուշադրություն է պահանջում։ «Շարունակում եմ ժամանակ հատկացնել գլոբալ միջուկային անվտանգությանը։ Ղազախստանը ճանաչվել է միջուկային լիցքաթափման առաջնորդն այն բանից հետո, երբ իմ հրամանով փակվեց Սեմիպալատինսկի հրաձգարանը, և մենք հրաժարվեցինք միջուկային սպառազինությունից»,- նշել է Ղազախստանի առաջին նախագահը։

Նազարբաևը նաև հայտարարել է, որ մասնակցելու է հունիսի 5-ին երկրի սահմանադրությունում լրացումների վերաբերյալ անցկացվող հանրաքվեին և կպաշտպանի բարեփոխումները, որոնք առաջարկել է Ղազախստանի գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖրանսիայի ԱԳՆ ղեկավարը այցելել է Կիև
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ալկարասն ուժեղ էր Խաչանովից