‘«Նաիրիտի» աշխատակիցներն ուղղվում են ՀՀ կառավարություն` պահանջելու, որ վճարվեն իրենց աշխատավարձերը’

1000

«Նաիրիտ» քիմգործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Ինչպես ասել է քիմիական հսկայի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, գործարանի առջև հավաքվել է մոտ 300-400 աշխատակից:

«Նրանք մտադիր են ուղղվել ՀՀ կառավարություն և իրենց պահանջները ներկայացնել»,-հաղորդել է նա:

Անուշ Հարությունյանի խոսքով, աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել արդեն 2 ամիս:


Աղբյուրը՝ PanARMENIAN.Net

Նախորդ հոդվածը‘Gangnam Style-ը YouTube-ի նոր ռեկորդ է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Բանգլադեշի ֆաբրիկաներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 121-ի (տեսանյութ)’