‘Նալբանդյանն դիտորդների աչքին թոզ է փչե՞լ. Մամուլ’

759

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացնելու նպատակով երեկ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հիմնական խումբը`առաքելության դեկավար Հայդի Տալիավինի գլխավորությամբ: Դիտորդների խումբը հանդիպում է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս հանդիպման ժամանակ Նալբանդյանը կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել: Մասնավորապես, Նալբանդյանը ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե «անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաև համապատասխան առաջարկություններ են արել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով: Այդ առաջարկությունների իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել»: Բանն այն է, որ մինչև այժմ ընտրությունների հարցով զբաղվելու նպատակով ստեղծված որևէ աշխատանքային խմբի մասին տեղեկատվություն չի տարածվել: Այսինքն, կամ իշխանություններն այդ խումբը ստեղծել են ծածուկ և հանրությանն այդ մասին ոչինչ չեն ասել, կամ Նալբանդյանն ուղղակի դիտորդների աչքին թոզ է փչել: Խոստանում ենք առաջիկայում պարզել ԱԳ նախարարի հիշյալ հայտարարության մասին բոլոր մանրամասները»,- գրում է այսօրվա իր համարում «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Նախորդ հոդվածը‘Մի ամբողջ պետություն չի կարողանում զսպել մի օլիգարխի մտքի թռիչքները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Անդամահատված վերջույթներով ֆրանսիացին սուզվել է 33 մետր խորության տակ ‘