‘
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը երեկվանից ստուգումներ է անցկացնում Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Այդ մասին Lur.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին ՍԱՊԾ մամլո ծառայությունում:
ՍԱՊԾ մամլո ծառայության փոխանցմամբ՝ իրենց հայտնի չեն ստուգման պատճառները, միևնույն ժամանակ նշեցին, որ ստուգումները կատարվում եմ պարբերաբար, և այս ստուգումն էլ կարելի է համարել ընթացիկ:
Մինչ այդ ԶՄԼ-ներում շրջանառվում է վարկած, ըստ որի՝ ստուգման արդյունքում, հնարավոր է, ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը պաշտոնանկ արվի:
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում հեռախոսազանգերին չպատասխանեցին:
‘