‘Նախագահի 6 թեկնածու դուրս մնաց ընտրապայքարից’

1481

Հունվարի 10-ի ժամը 14:00-ի դրությամբ վեց թեկնածուներ, բացառությամբ՝ Մհեր Հայրապետյանի, պետք է ԿԸՀ ներկայացնեին ընտագրավի վճարման անդորրագիրը, սակայն չեն ներկայացրել: Այդ մասին iLur.am-ին հայտնեց ԿԸՀ մամլո խոնակ Հերմինե Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Մհեր Հայրապետյանին տրամադրված ժամանակը լրանում է այսօր՝ ժամը 15:00-ին:

«Վեց թեկնածուները չներկայացրին վճարման անդորրագիրը, իսկ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ այդ պարագայում գրանցումը մերժվում է»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ ԿԸՀ մինչև հունվարի 14-ը կգումարի նիստ, որի ժամանակ գրանցվեն թեկնածուները, այդ պահից արդեն հայտնի կլինիեն ընտրապայքարի մեջ մտնող թեկնածուների անունները:

Հիշեցնենք, որ  Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ին գումարած արտահերթ նիստում որոշել է քաղաքացիներ Մհեր Հայրապետյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Պավլիկ Սարգսյանին, Նարինե Մկրտչյանին, Արամ Հարությունյանին, Ռուբեն Այվազյանին, Ռոբերտ Ահարոնյանին և Տարոն Աբրահամյանին տալ 48 ժամ ժամանակ՝ նրանց կողմից որպես Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաuտաթղթերը լրացնելու համար: 

Նախորդ հոդվածը‘Որակազրկված դատավորը հաղթել է Ուկրաինայի դեմ հարուցված դատական գործը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում բռնկված գրիպի համաճարակը 18 երեխայի կյանք է խլել’