‘Որակազրկված դատավորը հաղթել է Ուկրաինայի դեմ հարուցված դատական գործը’

818

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Ուկրաինայի գերագույն դատարանի նախկին անդամ Ալեքսանդր Վոլկովի գործով վճիռը: ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ Վոլկովն անօրինական ճանապարհով է զրկվել պաշտոնից և պատրավորեցրել, որ Ուկրաինան 18 հազար եվրո փոխհատուցում վճարի, ինչպես նաև վերականգնի Վոլկովի պաշտոնը:

2009 թ. Ալ. Վոլկովը մեղադրվել է իր բարեկամներից մեկի դատական գործում ընթացկարգային խախտումներ իրականացնելու մեջ և 2010-ին, Գերագույն ռադայի որոշմամբ, զրկվել պաշտոնից՝ «երդումը դրժելու» համար: Հատկանշական է, որ 2007-ին Վոլկովն այդպես էլ չի կարողացել մասնակցել երդման արարողությանը և պաշտոնապես ստանձնել Գերագույն դատարանի անդամի պաշտոնը, քանի որ արտարադատության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը նրան խոչընդոտել է այդ հարցում:

Ստրասբուրգի դատարանը հանգել է այն եզրակացության, որ Վոլկովի պաշտոնանկությունն ուղեկցվել է մի շարք ընթացակարգային խախտումներով՝ շեշտելով, որ դատավորի որակազրկման քվեարկության ժամանակ Ռադայի պատգամավորներն օգտագործել են բացակա գործընկներների մանդատները: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի տարածքում 50 նոր արագաչափ սարքեր, իսկ Երեւանում` 30 տեսախցիկներ կտեղադվեն’
Հաջորդ հոդվածը‘Նախագահի 6 թեկնածու դուրս մնաց ընտրապայքարից’