«Նապոլիի» ղեկավարությունը հանդիպել է Կոնտեի հետ

150

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Նապոլին», հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նեապոլցիների ղեկավարությունը հանդիպում է անցկացրել 54-ամյա մասնագետի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուդի Գարսիան կարող է հեռանալ Նապոլիից։

Կոնտեի վերջին աշխատանքը եղել է «Տոտենհեմում»: Նա լքել է լոնդոնյան ակումբը մարտին։ Մինչ այս մասնագետը գլխավորել է Արեցոն, Բարին, Ատալանտան, Սիենան, Յուվենտուսը, Իտալիայի հավաքականը, Ինտերը և Չելսին։

«Նապոլին» 12 խաղից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 21 միավորով չորրորդն է։

Նախորդ հոդվածըՉավին՝ ֆուտբոլիստների քննադատության մասին
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Մարսելինո Գարսիա Տորալը գլխավորեց «Վիլյառեալը»