Չավին՝ ֆուտբոլիստների քննադատության մասին

165

Չավին հիշում է, որ իրեն անվանում էին «Բարսելոնայի» քաղցկեղ։

Կատալոնական թիմը Լա Լիգայի 13-րդ տուրում հաղթել է «Ալավեսին» (2:1): Խաղից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչը խոսել է մամուլում հնչող քննադատությունների ազդեցության մասին ֆուտբոլիստների խաղի վրա:

«Մամուլն ազդում է «Բարսայի» վրա, խաղացողները լարված են առաջացած բացասականի պատճառով։ Թիմը լավագույն պահերը չի ապրում։

[Քննադատությունը] ինձ վրա չեն ազդում։ Ես ֆուտբոլ չեմ խաղում։ Ես նյարդայնացած չեմ: Նրանք ինձ անվանում էին «Բարսայի» քաղցկեղ [երբ ես խաղում էի նրանց կազմում], իսկ հիմա ես նրանց մարզում եմ: Այս մասին ես ֆուտբոլիստներին ասել եմ ընդմիջմանը:

Նրանք արժանի են գովասանքի։ Ես գնահատում եմ, որ մենք բնավորություն դրսևորեցինք և քամբեք արեցինք»,-Չավիի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։

Նախորդ հոդվածըԲլոկադային պատմություններ․ Պեստո
Հաջորդ հոդվածը«Նապոլիի» ղեկավարությունը հանդիպել է Կոնտեի հետ