‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է աֆղանցիներին փոխանցել ISAF-ի ռազմական օբյեկտների մի մասը’

530

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Քաբուլ կատարած այցի ժամանակ երկուշաբթի խոստացել է Աֆղանստանի իշխանություններին փոխանցել ՆԱՏՕ-ի և Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի (ISAF) ռազմական քանակակազմերի կողմից օգտագործվող ռազմական օբյեկտների մի մասը, հաղորդում է РИА Новости-ն: Աֆղանստանի մայրաքաղաքում դաշինքի ղեկավարը բանակցություններ է վարել երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ: Ըստ Ռասմուսենի՝ ռազմական ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ արդեն իսկ փոխանցվել են աֆղանական կողմին: Ընդ որում՝ դաշինքի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ն բանակցություններ է վարում Աֆղանստանի իշխանությունների հետ, թե որ օբյեկտներն են ենթակա ոչնչացման, և որոնք են փոխանցվելու Քաբուլին՝ ելնելով այն սկզբունքից, որ դրանք չպետք է լրացուցիչ ֆինանսական բեռ դառնան աֆղանական բյուջեի համար:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արտասահմանյան զորամիավորումների դուրսբերումից հետո աֆղանական անվտանգության ուժերի տրամադրության տակ կանցնեն մոտավորապես 1,3 հազար ռազմակայաններ:

Նախորդ հոդվածը‘«Հանրապետականը» Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է մինչեւ ՍԴ որոշումը դադարեցնել զանգվածային ակցիաները’
Հաջորդ հոդվածը‘Քենիայում համապետական ընտրություններից առաջ ընդհարումներից զոհերի թիվը հասել է 12-ի’