‘
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը վաղը նախագահականում հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո տեղի կունենա համատեղ մամլո ասուլիս: Այցի ընթացքում նախատեսված է նաեւ Ռասմուսենի այցը ԵՊՀ, որտեղ գլխավոր քարտուղարը հանդես կգա ելույթով: Ի դեպ, Ռասմուսենը Հայաստան պետք է ժամաներ այսօր կեսօրից հետո, սակայն նրա այցի գրաֆիկը վերջին պահին փոխվել է:
‘