‘Առաջին նախագահը հանդիպել է ԱՄՀ պատվիրակությանը’

1331

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի` Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի եւ Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսայի հետ: Ինչպես տեղեկացնում են Կոնգրեսից, հյուրերի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորված քաղաքական մթնոլորտին, ներկա քաղաքական վիճակին, տնտեսական եւ սոցիալական մարտահրավերներին` հատկապես ընգծելով Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիան, ահագնացող արտագաղթը, ինչպես նաեւ օրինականության եւ անկախ դատարանների բացակայությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանա-հունգարական գործարքը լուրջ վնաս է հասցրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին — Էդվարդ Նալբանդյան’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վաղը հանդիպումներ կունենա Երեւանում’