‘ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ Բելգիայի պաշտպանության նախարարը’

573

Դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է փոխարինել Բելգիայի ներկայիս պաշտպանության նախարար Պիտեր դը Կրեմը, այսօր տեղեկացրել է EUractiv ինտերնետ-պորտալը:

Ռասմուսենի լիազորությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ավարտվում են 2014 թ. հուլիսին: Ավելի վաղ նույն աղբյուրը հաղորդել էր, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռանալուց հետո Ռասմուսենը կարող է զբաղեցնել  Եվրամիության ղեկավարի աթոռը՝ փոխարինելով այդ կառույցի առաջին նախագահին՝ բելգիացի Հերման վան Ռոմպեյին: EUractiv-ի վերլուծաբանները, սակայն, չեն բացառում, որ Ռասմուսենը կարող է փոխարինել Քեթրին Էշթոնին ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանի մայրաքաղաքում կապիկները մրգեր են նետել ԱՄՆ փոխնախագահի վրա’
Հաջորդ հոդվածը‘Սենատոր Մենենդես. Սնոուդենը դեռ գաղտնի փաստաթղթերի է տիրապետում’