‘ՆԱՏՕ-ն արդեն ուղղակիորեն չի մասնակցում սիրիական հակամարտությանը’

590

ՆԱՏՕ-ն արդեն ուղղակի կերպով չի մասնակցում սիրիական հակամարտությանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ««Հանուն խաղաղ փոփոխությունների» ուժերի դաշինքի» ներկայացուցիչ Քադրի Ջամիլը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է արդյոք վստահել Հյուսիսատլանտյան դաշինքի հավաստիացումներին, թե ինքն այլևս չի մասնակցի Սիրիայի հակամարտությանը, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: «Նրանք նկատի ունեն, որ չեն մասնակցի ուղղակի իմաստով, սակայն անուղղակիորեն նրանք արդեն իսկ մասնակցում են»,- նկատել է Ջամիլը: Մեկնաբանելով Դամասկոսի՝ իբր թե քիմիական զենք կիրառելու մտադրությունների մասին լուրերը՝ Ջամիլը նկատել է, թե «դա ընդամենը քարոզ է, բայց նաև ցանկություն՝ ստեղծելու իրական վտանգի առաջացման վիրտուալ իրավիճակ՝ իրաքյան փորձը կրկնելու համար: Իրաքում նրանք  վիրտուալ մեղադրանքներով իրական միջամտության առիթ ստեղծեցին: Սիրիայում էլ նույն սխեման է գործել»,- մեկնաբանել է Ջամիլը:

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ հանձնակատարին հսկայական տուգանք է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘FIDH-ը ՀՀ քաղբանտարկյալների, մարտիմեկյան սպանությունների եւ խոշտանգումների մասին ‘