Նեբենզյա․ Զելենսկուն չի հաջողվի խափանել զորահավաքը

180

Ոկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկին չի կարող խափանել Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքը, երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է միջազգային այդ կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Նախագահ Զելենսկին չի խորշել վերջին օրերին մի քանի ուղերձ հղել ռուսերեն, որպեսզի փորձի խափանել Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքը, մայդանային դեղատոմսով՝ «սեպ խրի» իշխանության և հանրության միջև։

Ահա այսօր էլ նախագահ Զելենսկին էկրանից պնդում էր, թե զորահավաքի ընթացքում զորակոչվում են հիմնականում ոչ ռուսական ազգության քաղաքացիները, որոնք Ռուսաստանի շրջանների բնիկներն են։

Բայց Ռուսաստանում դա չի անցնի»,- ընդգծել է մշտական ներկայացուցիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄերկելը խորհուրդ է տալիս լուրջ վերաբերվել Պուտինի խոսքերին
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել մարտական դիրքերի ուղղությամբ