‘Նելսոն Մանդելայի մոտ թռչող ինքնաթիռը կործանվել է Դրակոնյան լեռներում’

700

Հարավաֆրիկյան Հանրապետությունում  ռազմական ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Պրետորիայից Ումտատա քաղաք ( որտեղ ապրում է նախկին նախագահ Նելսոն Մանդելան) ուղևորվելու ճանապարհին: Նախնական տվյալներով՝ աղետի  արդյունքում զոհվել են նախկին նախագահի բժիշկները, որոնք մեկնում էին Մանդելային բուժզննության ենթարկելու, հաղորդում է հարավաֆրիկյան IOL նորությունների կայքը: Ռազմական ինքնաթիռի վայրէջքին Ումտատայում սպասում էին առավոտյան ժամը 10.00-ին: Փրկարարներն ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են վայրէջքի վայրից 340 կմ հեռավորությամբ՝ Դրակոնյան լեռներում: Ինչպես պատմել է ՀԱՀ-ի ՌՕՈՒ աղբյուրը, այն վայրը, որտեղ ցած է ընկել ինքնաթիռը, եղել է վերջինը, որտեղ թռչող սարքը երևացել է ռադարների վրա: Այդ պահին օդաչուն կապվել է կարգավարների հետ և հայտնել, որ եղանակի պատճառով տեսանելիությունը շատ վատէ: Դրանից հետո անձնակազմի հետ կապն ընդհատվել է:

Իշխանությունները չեն հերքում, որ ինքնաթիռը թռչում էր Նելսոն Մանդելայի մոտ, սակայն չեն նշում, թե ինչ առաքելությամբ: Չհաստատված տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 11 մարդ, այդ թվում՝ բժիշկներ, որոնք հերթական բուզննման էին մեկնում 94-ամյա Մանդելայի մոտ:  AP-ի տվյալներիով՝ հենց ՀԱՀ-ի Զինված ուժերն է պատասխանատվություն կրում նախկին առաջնորդի առողջության համար:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի զոհերի ծնողներն իրենց բողոքն են արտահայտել ԵՊՀ պատմության ֆակուլտետում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգացի գիտնականները պարզել են, որ եկեղեցի այցելելն առողջարար է’