‘Նեյմարը՝ լավագույն ռմբարկու’

723

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը դարձել է 2014 թվականի լավագույն ռմբարկուն ազգային հավաքականների կազմում խփած գոլերի թվով։

Այս տարի Բրազիլիայի հավաքականի հարձակվողը ազգային ընտրանու կազմում 15 գնդակ է խփել՝ շրջանցելով 10-ական գնդակ խփած Թսոմաս Մյուլերին (Գերմանիա) և Էներ Վալենսիային (Էկվադոր)։

Այս տարի 22-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի կազմում իր խփած գոլերի քանակը հասցրել է 42-ի 60 խաղում և այդ ցուցանիշով դուրս եկել մաքուր 5-րդ տեղ «Պենտակամպիոնների» պատմության մեջ։

Բրազիլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Պելեն 77 գոլ է խփել 92 խաղում։

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Էդ ու՞մ որդիների կյանքի հաշվին եք մեծ-մեծ հոխորտում’
Հաջորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրություն. 7 նոր արագաչափ Երևանում’