‘Վարորդներ, ուշադրություն. 7 նոր արագաչափ Երևանում’

1357

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես 2014 թվականի նոյեմբերի 24-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.

1. ք. Երևան, Գայի պողոտա՝ 1 արագաչափ (Գայի պողոտա — Մոլդովական փողոց խաչմերուկից դեպի Գայի պողոտա — Աճառյան փողոց խաչմերուկի ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

2. ք. Երևան, Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

3. ք. Երևան, Արմենակյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

4. ք. Երևան, Կասյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

5. ք. Երևան, Աթոյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

6. ք. Երևան, Շիրակի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

7. ք. Երևան, Ա. Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ (Իսակովի պողոտա — Բաբաջանյան փողոց խաչմերուկից դեպի Րաֆֆի — Բաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը՝ լավագույն ռմբարկու’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կոնգրեսը Հվ.Կովկասի ամենաազդեցիկ լիբերալ կուսակցությունն է (տեսանյութ)’