‘Նեւեն Սուբոտիչ. Ինչ է, պետք է ձեռքս կտրեի՞’

665

Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»  — «Բորուսիա» հանդիպումից հետո (1:1) գերմանական թիմի պաշտպան Նեւեն Սուբոտիչը հայտարարել է, որ խաղավերջում ձեռքով չի խաղացել, ինչն էլ 11 մետրանոցի հանգեցրեց:

«Ես ձեռքով չեմ խաղացել: Ագուերոն պարզապես գնդակով կպավ նրան` ինձանից գտնվելով ընդամենը կես մետրի վրա: Ձեռքս պետք է կտրեի՞: Կարծում եմ, կադրերում երեւում է, որ իմ կողմից միտում չի եղել: Ես չեմ փորձել գնդակին դիպչել: Ես այդ հարվածին արձագանքելու ժամանակ չեմ ունեցել: Չեմ կարծում, որ այնտեղ 11 մետրանոց կար»,- Սուբոտիչի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը

 

Նախորդ հոդվածը‘Իրանական ռիալն իջնում է ոչ թե օր օրի, այլ ժամ-ժամ’
Հաջորդ հոդվածը‘CNN-ի հարցում. Օբաման պարտվում է առաջին բանավեճում’