‘Նժդեհականություն՝ ՀՀԿ-ական մեկնաբանմամբ ‘

887

Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղը թերակղզու նման կախված է Նախիջեւանի մեջ։ Պատերազմի տարիներին բազմաթիվ դժվարություններ է կրել, զոհեր է տվել։ Հիմնական վարելահողերը սահմանից հեռու են ոչ թե մի քանի հարյուր, այլ երբեմն մի քանի տասնյակ մետր։ Վտանգը մշտական է։ Գյուղացիների մի մասը այդ վտանգի տակ, այնուամենայնիվ, հողերը վարել է աշնանացանի համար։ Առաջին վտանգը հաղթահարելուց հետո բախվել է երկրորդին։

Աշնանացանի լավագույն ժամկետներն արդեն անցել են, եւ ջուրը, որ մի քանի շաբաթ տրվում էր աշնանացանի համար, առայժմ չի տրվել։ Ասել են, թե՝ պարտք ունեք։ Գյուղացիների մի մասն իրոք պարտք ունի, բայց ջուրը չի տրվում ամբողջ գյուղին։ Այդպես վարվում էին ստրկատիրության շրջում. երբ մի ստրուկ փախչում էր, պատժվում էին մյուս բոլորը։ Մարզային իշխանություններն այդպես են վարվում մի գյուղի հետ, որն իր դիրքի ռազմավարական կարեւորությամբ երեւի Հայաստանի բնակավայրերի առաջին հնգյակում է։ Այստեղ ընդհանրապես պետք է ջրի վարձ չգանձվեր, եւ մշակված յուրաքանչյուր քառակուսի մետրի համար գյուղացին պետք է պարգեւատրվեր։
Ս.թ մայիսի 5-ին Սերժ Սարգսյանը մի ելույթ ունեցավ, որում նպատակահարմար էր համարում ծայրամասային բնակավայրերի բնակիչներին «ժամանակավորապես» տեղափոխել հարեւան ավելի բարեկեցիկ ու մեծ բնակավայրերը։ Թվում է հենց այս ծրագիրն է իրականացվում։ Եթե բնակիչները դա չեն ուզում անել ինքնակամ, ուրեմն նրանց պետք է դնել այնպիսի պայմանների մեջ, օրինակ՝ զրկել հացից, որ ստիպված լինեն դա անել։ Երեւի սա է նժդեհականության ՀՀԿ-ական ընկալումը։

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը մասնակցել է պահեստազորի ուսումնավարժական միջոցառումների ընթացքին ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդները՝ նոր մուլտսերիալի հերոսներ’