‘Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Քաղաքացիական պայմանագիրը. Մամուլ’

933

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «ՀԺ»-ի այսօրվա համարում, իր հայտարարության համաձայն, ներկայացրել է խոստացված Քաղաքացիական պայմանագիր: «Սա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացրել եմ հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի, դրա խնդիրների, նպատակների և միջոցների մասին պատկերացումներ, կամ` ավելի ճիշտ, ուրվագծել պատկերացումների շրջանակ, բազմաթիվ դետալների ձևակերպումը թողնելով ընթացիկ, աշխատանքային ապագային: Այսօրվա խնդիրն, ինչ խոսք, փաստաթղթի նախագիծը հանրությանը ներկայացնելն է և միայն դա: Եվս մեկ անգամ ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ սա նախագիծ է, ինչից բխում է, որ փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների»,- գրել է Փաշինյանը` ներկայացնելով ընդարձակ նախագիծը, որում մասնավորապես նշվում է.

«Քաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդավարությունն է, համաձայն ձևակերպման, որ ժողովրդավարությունը իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը: Ժողովրդավարության գործնական կիրառումն, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով, իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից` խաղաղ, ընտրական ճանապարհով և այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած ժողովրդի ազատ կամարտահայտման: Պայմանագրի մասնակիցները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու միակ եղանակ»: 

Նախորդ հոդվածը‘Մարզական լրագրողների ֆեդերացիան պարզաբանում է, թե ինչու է Հենրիկ Մխիթարյանը բացակայում Հայաստանի տարվա լավագույն մարզիկների ցանկից’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող. Ադրբեջանում կա 85 քաղբանտարկյալ. Մամուլ’