‘Նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է’

977

1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսն այդ օրը հռչակել է Ուսանողության միջազգային օր:

Իսկ դրանից տարիներ առաջ՝ 1939 թվականի հոկտեմբերի 28-ին, ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են  եկել փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը, սակայն զավթիչները ցրել են խաղաղ ցույցը:

Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվել է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը, ում հուղարկավորությունը վերածվել է բողոքի ակցիայի: Նույն թվականի նոյեմբերի 17-ին զավթիչները շրջապատել են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվել և Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար է ուղարկվել: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվել են մինչև պատերազմի ավարտը: Ահա, այս պատմական իրողությամբ է պայմանավորված այսօրվա տոնը:

Նախորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Արման Բաբաջանյանը թիկնապահներո՞վ է շրջում’
Հաջորդ հոդվածը‘Էական տեղումներ չեն սպասվում ‘