Նովակ Ջոկովիչը՝ Փարիզի «Մասթերսի» հաղթող

176
Serbia's Novak Djokovic celebrates after winning his men's singles final match against Bulgaria's Grigor Dimitrov on day seven of the Paris ATP Masters 1000 tennis tournament at the Accor Arena - Palais Omnisports de Paris-Bercy - in Paris on November 5, 2023. (Photo by JULIEN DE ROSA / AFP) (Photo by JULIEN DE ROSA/AFP via Getty Images)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը Փարիզի «Մասթերսի» եզրափակիչում 6-4, 6-3 հաշվով առավելության հասավ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ պայքարում և 7-րդ անգամ դարձավ մրցաշարի հաղթող:

Մրցախաղը տևեց 1 ժամ 38 րոպե: Յուրաքանչյուր սեթում Նովակը կատարեց մեկ բրեյք:

36-ամյա սերբ թենիսիստը ռեկորդային՝ 40-րդ անգամ դարձավ «Մասթերս-1000» շարքի մրցաշարի հաղթող: Այս հաղթանակը նաև նշանակում է, որ Նովակը 18-խաղյա հաղթական շարքով կմեկնի ATP Ամփոփիչ մրցաշարին: 

Ջոկովիչը եզրափակիչի ճանապարհին պայքարից դուրս էր թողել Անդրեյ Ռուբլյովին, Հոլգեր Ռունեին, Տալոն Գրիկսպուրին ու Տոմաս Մարտին Էտչևերիին:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էր նաև Կարեն Խաչանովը, որը պայքարից դուրս էր մնացել քառորդ եզրափակիչում՝ պարտվելով Ստեֆանոս Ցիցիպասին:

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,779,335 եվրո էր:

Նախորդ հոդվածը«Ռեալը» պաշտոնապես հերքել է, թե բանակցում է Մբապեի հետ
Հաջորդ հոդվածըԳազայում ցամաքային գործողություններից ի վեր զոհվել է 30 իսրայելցի զինվոր