«Ռեալը» պաշտոնապես հերքել է, թե բանակցում է Մբապեի հետ

129

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հաղորդագրությամբ հերքել է վերջին օրերին իսպանական մամուլում շրջանառվող լուրերը, թե ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ ամռանը միանալու է Արքայական ակումբին։

«Հաշվի առնելով ԶԼՄ-ների տեղեկությունները խաղացող Կիլիան Մբապեի եւ մեր ակումբի միջեւ բանակցությունների մասին՝ «Ռեալը» հայտարարում են, որ այդ տեղեկությունը սուտ է»,- նշվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Նախորդ հոդվածըՉինաստանը և ԱՄԷ-ն Մերձավոր Արևելքի հարցով ՄԱԿ ԱԽ նիստ են պահանջել
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը՝ Փարիզի «Մասթերսի» հաղթող